1 / 5
Իրականացված Պրոեկտներ
"Team Telecom"-ի Շրջանաձև LED էկրանի իրան երեսպատված չժանգոտող պողպատով
Քննարկել նման պրոեկտՊրոեկտի նկարագրություն
Այս նախագիծն իրականացրել ենք ամբողջական ցիկլով՝ նախագծումից մինչև վերջնական արտադրություն։
Ինժեներական նախագծման փուլից հետո բոլոր դետալները կտրվել են լազերային բարձր ճշգրտության հաստոցով, իսկ կոնստրուկցիայի ներքին ամրությունն ապահովող մասերը ծռվել են CNC թիթեղ ծռող հաստոցի միջոցով։ Շրջանակի թիթեղները՝ չժանգոտող պողպատից, կլորացվել են վալցով՝ բացառելով մակերեսի որևէ վնասում։ Կոնստրուկցիան հավաքվել է լազերային եռակցմամբ, որից հետո չժանգոտվող պողպատից պատրաստված արտաքին շրջանակն ամրացրել ենք պողպատյա կոնստրուկցիային և իրականացրել վերջնական փայլեցում։
Բնութագրեր
- Չափսեր
- Տրամագիծը 2200մմ
- Տեխնոլոգիա
- Լազերային կտրում, Թիթեղների ծռում, Թիթեղների Վալցում, Լազերային եռակցում
Աշխատանքի արդյունքը
- Պատրաստի արտադրանքը համապատասխանում է հաճախորդի տեխնիկական պահանջներին
- Ճշգրիտ մշակում և դետալների կոկիկ իրականացում
- Պրոեկտն իրականացվել է պրոֆեսիոնալ աջակցությամբ բոլոր փուլերում
Այլ իրականացված պրոեկտներ
Ցանկանու՞մ եք իրականացնել նման պրոեկտ
Կապվեք մեզ հետ՝ քննարկելու առաջադրանքը, նյութերը, ժամկետները և տեխնիկական պահանջները։









