Ծառայություններ
Խողովակների և Պրոֆիլների Ճշգրիտ Վալցում
Սահուն կորեր՝ առանց դեֆորմացիայի
Կատարում ենք կլոր խողովակների, քառակուսի պրոֆիլների, անկյունակների, շվելերների բարձր ճշգրտության վալցման (շառավղային ծռման) ծառայություններ: Մեր ծրագրավորվող սարքավորումները թույլ են տալիս ստանալ կատարյալ կորություններ՝ պահպանելով մետաղի նախնական տեսքը բացառելով խողովակի տափակեցումը և ծալքերի առաջացումը:
Աշխատում ենք ցանկացած բարդության էսքիզներով. Պատրաստում ենք ինչպես ստանդարտ կորության կամարներ, այնպես էլ բարդ, փոփոխական շառավղով կամ պարուրաձև տարրեր: Այս տեխնոլոգիայով ծռված պրոֆիլները կիրառվում են կահույքի, ծածքի կոնստրուկցիաների, արտաքին լուսավորության և բազրիքների համար։ Մեծաքանակ արտադրության ժամանակ բոլոր դետալները ստացվում են միանման։

