Contour

Ծառայություններ

Խողովակների և պրոֆիլների վալցում | Կոր մետաղական կոնստրուկցիաներ | Contour

Խողովակների և պրոֆիլների ճշգրիտ վալցում Երևանում

Կատարում ենք խողովակների, պրոֆիլների և մետաղական ձողերի վալցում՝ բազրիքների, կամարների, կահույքի մասերի, ջերմոցների կարկասների, արտաքին լուսավորության կրոնշտեյնների և այլ մետաղական կոնստրուկցիաների համար։

Աշխատում ենք սև պողպատի, չժանգոտվող պողպատի և ալյումինի հետ։

Ինչ ենք վալցում

  • կլոր խողովակներ

  • քառակուսի և ուղղանկյուն խողովակներ

  • կլոր և քառակուսի ձողեր

  • մետաղական ժապավեններ

  • շվելերներ

  • տավրային պրոֆիլներ

Կլոր խողովակների համար առաջարկվող պատի հաստությունները՝ որակյալ արդյունք ստանալու համար.

Արտաքին տրամագիծԱռաջարկվող նվազագույն պատի հաստություն
Ø21 մմ2 մմ
Ø25 մմ2 մմ
Ø27 մմ2 մմ
Ø32 մմ2.5 մմ
Ø42 մմ2.5 մմ
Ø51 մմ3 մմ


Քառակուսի և ուղղանկյուն խողովակների պատի հաստությունը մոտ է կլոր խողովակների պատի հաստությանը որոշվում է ըստ պրոֆիլի չափի և նախագծի։ Չնշված չափերի համար վալցման հնարավորությունը ստուգում ենք փորձնական եղանակով։

Ձևեր և շառավիղներ

Վալցման միջոցով ստանում ենք ոչ միայն կլոր ձևեր, այլ նաև.

  • աղեղներ և կիսաշրջաններ

  • օվալներ

  • կլորացված անկյուններով ուղղանկյուն ձևեր

  • փակ ֆիգուրներ

  • զսպանակաձև մասեր

  • մեկ դետալի վրա տարբեր շառավիղներով անհատական ձևեր

Նվազագույն շառավիղը կարող է սկսվել մոտ 100 մմ-ից, սակայն այն փոխվում է՝ կախված նյութից, պրոֆիլի չափից և դետալի ձևից։ Ըստ նախագծի կարող ենք ստանալ նաև 2000 մմ և ավելի մեծ շառավիղներ։

Բարդ ձևերի ուղիղ հատվածների նվազագույն երկարությունը մոտ 170 մմ է։

Ճշգրտություն

Սերիական արտադրության դեպքում շառավղի ճշտությունը կախված է դրա մեծությունից.

  • մինչև 500 մմ շառավիղների դեպքում՝ մոտ ±5 մմ

  • մինչև 1000 մմ շառավիղների դեպքում՝ մոտ ±10 մմ

Շառավղի մեծացման հետ հնարավոր շեղման միջակայքն աճում է։ Կարող ենք պատրաստել նաև մեծ չափերի կոնստրուկցիաներ մի քանի հատվածով, այնուհետև կտրել, եռակցել և հավաքել դրանք։

Մակերես և դեֆորմացիա

Փոքր շառավիղներով վալցման դեպքում խողովակի ծռման սկզբի ներքին հատվածում կարող է առաջանալ նվազագույն դեֆորմացիա։

Կարող ենք կատարել լրացուցիչ մշակում և վերականգնել նույնիսկ հայելային մակերեսով չժանգոտվող պողպատի արտաքին տեսքը։

Ինչ ուղարկել հաշվարկի համար

Ուղարկեք SolidWorks կամ այլ 3D մոդել՝ վերջնական չափերով և շառավիղներով։ Կարող եք ուղարկել նաև չափագրված էսքիզ։

Եթե պատրաստ նախագիծ չունեք, կարող ենք օգնել ընտրել համապատասխան խողովակը կամ պրոֆիլը և սերիական պատվերի համար պատրաստել արտադրական լուծում։

Լրացուցիչ աշխատանքներ

Կատարում ենք նաև կտրում, եռակցում, հավաքում և անհրաժեշտ լրացուցիչ մշակումներ։

Գին և պատվերի հաշվարկ

Գնի վրա ազդում են.

  • պատվերի քանակը

  • մեկ դետալի վրա տարբեր շառավիղների քանակը

  • ծռված անկյունների և ձևի բարդությունը

  • նյութը

  • անհրաժեշտ լրացուցիչ մշակումը

Առաջարկ ստանալու համար ուղարկեք ֆայլ կամ էսքիզ, նշեք նյութը, խողովակի/պրոֆիլի չափը և պատի հաստությունը, քանակը, պահանջվող շառավիղները և լրացուցիչ աշխատանքները։

Խողովակների և պրոֆիլների վալցում | Կոր մետաղական կոնստրուկցիաներ | Contour

Հետադարձ կապ մեզ հետ

Անուն Ազգանուն (Պարտադիր)
Էլ․ հասցե (Պարտադիր)
Հեռախոսահամար
Ընկերություն
Նկարագրություն
Ֆայլ
Ֆայլ չի ընտրվել