Contour

Ծառայություններ

Մետաղական կոնստրուկցիաների եռակցում և հավաքում | Contour

Մետաղական կոնստրուկցիաների եռակցում և հավաքում Երևանում

Contour-ը կատարում է սև պողպատից, չժանգոտվող պողպատից և ալյումինից մետաղական կոնստրուկցիաների արտադրություն՝ կտրումից և դետալների պատրաստումից մինչև եռակցում, հավաքում և մակերեսի վերջնական մշակում։

Աշխատում ենք ինչպես մեկ անհատական պատրաստվածքի, այնպես էլ սերիական պատվերների հետ։

Եռակցման մեթոդներ

Կիրառում ենք.

  • լազերային եռակցում՝ մաքուր, տեսանելի և ճշգրիտ կարերի համար

  • MIG/MAG կիսաավտոմատ եռակցում՝ չերևացող կամ լրացուցիչ ամրություն պահանջող հանգույցների համար

  • էլեկտրոդային եռակցում՝ շինարարական կրոնշտեյնների, ֆերմաների և համապատասխան այլ կոնստրուկցիաների համար

Լազերային եռակցման միջոցով կարող ենք աշխատել նույնիսկ 0.5 մմ-ից սկսվող պողպատյա թիթեղների հետ, իսկ ալյումինե թիթեղների դեպքում՝ 0.8 մմ-ից սկսած։ Ավելի հաստ կամ բարդ հանգույցների լուծումը որոշվում է ըստ նյութի, բեռնվածքի և նախագծի։

Ամբողջական արտադրություն մեկ տեղում

Կարող ենք իրականացնել ամբողջ աշխատանքային շղթան.

Մեծ կոնստրուկցիաները կարող ենք նախագծել և պատրաստել մոդուլներով, եթե դրանք պետք է տեղափոխվեն կամ հավաքվեն փակ տարածության ներսում։

Ճշգրիտ հավաքում

Հավաքման ընթացքում օգտագործում ենք հատուկ եռակցման սեղաններ, հարթակներ և անհրաժեշտության դեպքում պատրաստում ենք շաբլոններ՝ կրկնելի չափեր ստանալու համար։

Ճշգրտության պահանջը սահմանվում է ըստ նախագծի։ Օրինակ՝ կոր LED էկրանների կարկասների դեպքում կարող ենք ապահովել մինչև ±0.5 մմ ճշգրտություն, որպեսզի մոդուլները հավաքվելուց հետո ստացվի հարթ գլանաձև մակերես։

Շինարարական կրոնշտեյնների, ֆերմաների և բեռնվածք կրող տարրերի համար անհրաժեշտ է ճարտարապետի և կոնստրուկտորի համապատասխան նախագիծ։

Կարերի և մակերեսի վերջնական մշակում և փայլեցում

Դիզայներական կահույքի կարկասների կարերը մաքրում և մշակում ենք այնպես, որ ներկումից հետո դրանք հնարավորինս անտեսանելի լինեն։

Չժանգոտվող պողպատի համար կարող ենք.

  • մաքրել և փայլեցնել եռակցման կարերը

  • ստանալ սատինե կամ գծային մակերես

  • վերականգնել հայելային տեսքը՝ այնպես, որ մշակված հատվածը չտարբերվի հիմնական մակերեսից

Ալյումինե մասերին կարող ենք տալ սատինե կամ փայլեցված տեսք։ Գործնականում ալյումինե կոնստրուկցիաները հաճախ փոշեներկվում են։

Ներկում և պաշտպանիչ ծածկույթներ

Կարող ենք ներկել հակակոռոզիոն տարբեր ներկերով։ Ոչ շատ մեծ դետալների համար հնարավոր է կազմակերպել ցինկապատում, իսկ ավելի մեծ պատրաստվածքների համար՝ փոշեներկում գործընկերների մոտ։

Ապակու, փայտի, ամրակների, մեխանիզմների կամ այլ ոչ մետաղական բաղադրիչների հավաքումը քննարկվում է ըստ նախագծի։

Նախագծերի օրինակներ

  • դիզայներական լուսատուներ
  • սեղաններ, աթոռներ և խոհանոցայինծ կահույք 

  • պահարաններ, դարակաշարեր և կարկասներ

  • աստիճաններ, բազրիքներ, դարպասներ և հակահրդեհային դռներ

  • ֆասադային դետալներ և արտաքին գովազդի ծավալային տառեր

  • երկաթբետոնե աշխատանքների ֆորմաներ

  • կոր LED էկրանների կարկասներ

  • վառարաններ 

Գին և պատվերի հաշվարկ

Գնի վրա ազդում են նյութը, հաստությունը, չափերը,, հանգույցների բարդությունը, հավաքման ու վերջնական մշակման ծավալը, պատվերի քանակը և անհրաժեշտ ժամկետը։

Առաջարկ ստանալու համար ուղարկեք գծագիր կամ էսքիզ և նշեք.

  • կիրառվող նյութերը, հաստությունները և չափերը

  • քանակը

  • մակերեսի պահանջվող տեսքը, հատկապես չժանգոտվող պողպատի դեպքում

  • ներկման կամ պաշտպանիչ ծածկույթի անհրաժեշտությունը

  • ցանկալի ժամկետը

Անհրաժեշտության դեպքում կարող ենք առանձին քննարկել չափային կամ այլ փորձարկումների պահանջը։

Մետաղական կոնստրուկցիաների եռակցում և հավաքում | Contour

Հետադարձ կապ մեզ հետ

Անուն Ազգանուն (Պարտադիր)
Էլ․ հասցե (Պարտադիր)
Հեռախոսահամար
Ընկերություն
Նկարագրություն
Ֆայլ
Ֆայլ չի ընտրվել