Ծառայություններ
CNC թիթեղների ծռում մինչև 3 մետր | Contour
CNC մետաղական թիթեղների ծռում Երևանում
Կատարում ենք մետաղական թիթեղների ճշգրիտ CNC ծռում՝ անհատական դետալներից մինչև սերիական պատվերներ։ Ծռում ենք պողպատ, չժանգոտվող պողպատ, ալյումին, արույր և պղինձ՝ ըստ ձեր նախագծի, 3D մոդելի կամ չափագրված էսքիզի։
Առավելագույն ծռման լայնությունը՝ 3000 մմ։
Ճշգրտություն
անկյան թույլատրելի շեղում՝ ±1°
գծային չափերի թույլատրելի շեղում՝ ±0.2 մմ
Կարող ենք կատարել մի քանի ծռում մեկ դետալի վրա՝ U-աձև, տուփեր, կրոնշտեյններ և այլ կոնստրուկցիաների մասեր։ Բազմակի ծռումների հնարավորությունը կախված է դետալի չափերից, ձևից և հաստոցային գործիքների սահմանափակումներից, ուստի նման դետալները նախապես քննարկում ենք։ Չորս կողմից ծռվող տուփի ձև ունեցող դետալների առավելագույն պատի բարձրությունը 70մմ է։
Նվազագույն Ծռման չափս
Նվազագույն ծռման չափսը կախված է նյութի հաստությունից և կիրառվող մատրիցայից.
| Թիթեղի հաստություն | Նվազագույն ծռման չափ |
|---|---|
| մինչև 1 մմ | 6.5 մմ |
| մինչև 1.5 մմ | 9 մմ |
| մինչև 2 մմ | 11 մմ |
| մինչև 3 մմ | 15 մմ |
| մինչև 5 մմ | 25 մմ |
Ավելի հաստ թիթեղների դեպքում հնարավորությունը քննարկվում է ըստ նախագծի։
Ներքին ծռման շառավիղ
Ներքին շառավիղը նույնպես կախված է թիթեղի հաստությունից և օգտագործվող գործիքից՝
մինչև 1.5 մմ թիթեղների համար՝ մոտ 1.5 մմ
2 մմ թիթեղների համար՝ մոտ 2 մմ
Անհրաժեշտության դեպքում բարակ թիթեղից կարող ենք կատարել նաև մեծ շառավղով ծռումներ։
Հայելային և դեկորատիվ մակերեսներ
Կարող ենք ծռել հայելային մակերեսով թիթեղներ՝ առանց ծռման գծերի հետքերի։ Չժանգոտվող պողպատից դեկորատիվ մակերեսների համար պատվերի ընթացքում նշեք նախշի կամ հղկման ուղղությունը, որպեսզի բոլոր դետալների ուղղվածությունը լինի միատեսակ։
Ինչ ֆայլ ուղարկել
Լավագույն տարբերակը SolidWorks ֆայլն է, որն արդեն նախագծված է որպես sheet metal դետալ։ Այն թույլ է տալիս ճիշտ հաշվարկել ծռման շտկումները և ստանալ պահանջվող վերջնական չափերը։
Պարզ տուփաձև դետալների համար կարող եք ուղարկել նաև DXF բացվածք, բայց այն վերանախագծվում է SolidWorks-ում՝ ճիշտ չափեր և մաքուր անկյուններ ստանալու համար։ Տարբեր հաստոցներն ու գործիքները պահանջում են տարբեր ծռման շտկումներ, ուստի միայն պատրաստի DXF բացվածքը միշտ չէ, որ բավարար է։
Եթե ունեք միայն էսքիզ կամ 3D մոդել՝ բոլոր չափերով, կարող ենք պատրաստել արտադրական գծագիրը։
Լազերային կտրում և ծռում մեկ տեղում
Եթե դետալը պետք է նախ կտրվի, ապա ծռվի, մեր թիմը նախ ստուգում և կարգավորում է ծռման բոլոր պարամետրերը, հետո միայն կատարում կտրումը և ծռումը։ Այդպես վերջնական դետալը համապատասխանում է պահանջվող չափերին։
Կարող ենք նաև կատարել եռակցում և չժանգոտվող պողպատից դետալների փայլեցում։ Ներկում ինքներս չենք կատարում, սակայն անհրաժեշտության դեպքում կարող ենք քննարկել դրա կազմակերպումը գործընկերների մոտ։
Գին և պատվերի հաշվարկ
Գնի վրա հիմնականում ազդում են նյութը և քանակը։ Կարևոր են նաև ծռումների քանակը, դետալի բարդությունը և անհրաժեշտ լրացուցիչ աշխատանքները։ Մեկ դետալի արտադրությունն ավելի թանկ է մեկ միավորի հաշվով, քան նույն դետալի սերիական պատվերը։
Առաջարկ ստանալու համար ուղարկեք.
գծագիր, 3D մոդել կամ չափագրված էսքիզ
նյութը և հաստությունը
քանակը
մակերեսի պահանջները և նախշի ուղղությունը, եթե կարևոր է
ցանկալի ժամկետը
Եթե ցանկանում եք տեսնել նմանատիպ կատարված աշխատանք, նկարագրեք ձեր դետալը. կստուգենք՝ ունե՞նք արդյոք պահպանված համապատասխան նմուշ կամ նախագիծ և կարող եք մոտենալ, որ տեսնեք իրական նմուշը։

