Ծառայություններ
CNC լազերային կտրում մետաղի համար | Contour
CNC Մետաղի լազերային կտրում Երևանում
Կատարում ենք մետաղական թիթեղների ճշգրիտ CNC լազերային կտրում՝ անհատական դետալներից մինչև սերիական պատվերներ։ Աշխատում ենք ճարտարապետական, ինտերիերի, կահույքի, արդյունաբերական և այլ նախագծերի համար՝ ըստ ձեր գծագրի, ֆայլի կամ չափագրված էսքիզի։
Ինչ նյութեր և հաստություններ ենք կտրում
| Նյութ | Առավելագույն հաստություն |
|---|---|
| Սև պողպատ | մինչև 8 մմ |
| Չժանգոտվող պողպատ | մինչև 8 մմ |
| Ալյումին | մինչև 6 մմ |
| Արույր | մինչև 5 մմ |
| Պղինձ | մինչև 5 մմ |
Կտրում ենք մինչև 1500 × 3000 մմ չափի թիթեղներ։
Ճշգրտություն
Կտրման թույլատրելի շեղումը կախված է թիթեղի հաստությունից.
մինչև 3 մմ՝ ±0.05 մմ
մինչև 5 մմ՝ ±0.1 մմ
մինչև 8 մմ՝ ±0.2 մմ
Կտրում ենք նաև բարդ դեկորատիվ նախշեր, տառեր, լոգոներ, փոքր անցքեր և անհատական ուրվագծեր։ Փայլեցված կամ հայելային մակերես ունեցող թիթեղների սուր անկյուններում կարող են առաջանալ փոքր ջերմային հետքեր։
Ինչ ֆայլ ուղարկել
Պատրաստ կտրելու ֆայլերի համար լավագույն տարբերակներն են DXF և DWG։ Կարող ենք կտրել նաև CorelDRAW ֆայլերով պատրաստված գծագրեր։
Եթե դետալը պետք է նաև ծռվի, նախընտրելի է ուղարկել SolidWorks ֆայլը։ Եթե պատրաստ ֆայլ չունեք, ուղարկեք էսքիզ՝ բոլոր չափերով. կքննարկենք արտադրության հնարավորությունները և անհրաժեշտության դեպքում կպատրաստենք գծագիրը։
Միայն կտրո՞ւմ, թե ամբողջական արտադրություն
Բացի լազերային կտրումից, կատարում ենք.
CNC թիթեղների և խողովակների ծռում
չժանգոտվող պողպատից դետալների վերջնական փայլեցում
Ներկում ինքներս չենք կատարում, սակայն անհրաժեշտության դեպքում կարող ենք քննարկել ներկման կազմակերպումը մեր գործընկերների մոտ։
Գին և առաջարկի պատրաստում
Գինը ձևավորվում է նյութից, հաստությունից, կտրման ընդհանուր երկարությունից, դետալի բարդությունից, ծռման և եռակցման աշխատանքներից, ինչպես նաև քանակից։ Մեծ քանակով պատվերների դեպքում մեկ դետալի արժեքը սովորաբար ավելի շահավետ է։
Եթե ուղարկում եք պատրաստ DXF/DWG ֆայլ և քանակը, կարող ենք առաջարկը պատրաստել մի քանի ժամվա ընթացքում։ Էսքիզից սկսվող, կտրում-ծռում-եռակցում ներառող նախագծերը պահանջում են լրացուցիչ ժամանակ՝ գծագրերի և ճշգրիտ հաշվարկի համար։
Պատվիրել լազերային կտրում
Առաջարկ ստանալու համար ուղարկեք.
գծագիր կամ էսքիզ
նյութը և հաստությունը
դետալների քանակը
ցանկալի ժամկետը
նախշի ուղղությունը, եթե այն կարևոր է, օրինակ՝ դեկորատիվ չժանգոտվող պողպատի դեպքում
Կարող եք պատվիրել նաև մեկ դետալ, սակայն սերիական պատվերը սովորաբար ավելի նպատակահարմար է։ Առաքում չենք իրականացնում. պատրաստ պատվերները ստանում եք արտադրամասից։
Տեսեք մեր իրականացված նախագծերը՝ ֆասադներից և դեկորատիվ մետաղական աշխատանքներից մինչև սեղաններ և այլ անհատական լուծումներ։

