Contour

Ծառայություններ

CNC խողովակների ծռում | Կլոր և քառակուսի խողովակներ | Contour

CNC խողովակների ծռում Երևանում

Կատարում ենք խողովակների CNC ծռում՝ կահույքի կարկասների, բազրիքների մասերի և այլ մետաղական կոնստրուկցիաների համար։ Աշխատում ենք սև պողպատից, չժանգոտվող պողպատից և ալյումինից խողովակների հետ։

Խողովակների չափեր և ծռման շառավիղներ

Ծռումը կատարվում է ֆիքսված չափի ռոլիկներով.

Խողովակի տեսակՉափԱռանցքային ծռման շառավիղ
Կլոր խողովակØ21 մմ75 մմ
Քառակուսի խողովակ25 × 25 մմ75 մմ
Քառակուսի խողովակ40 × 40 մմ120 մմ


Կլոր Ø21 մմ խողովակի համար աշխատում ենք նվազագույնը 1.2 մմ պատի հաստությամբ խողովակների հետ։ Քառակուսի խողովակների հաստությունը մոտ 1.5–2 մմ է՝ կախված խողովակի չափից և նյութից։

Այլ պրոֆիլների և ոչ ստանդարտ շառավիղներ ստանալու համար կարող ենք առաջարկել խողովակների և պրոֆիլների վալցում՝ որպես առանձին ծառայություն։

Բարդ և բազմահարթ ծռումներ

Մեկ դետալի վրա կարող ենք կատարել մինչև 180° ծռում և մի քանի ծռվածք։

  • կլոր խողովակները կարող են ծռվել տարբեր հարթություններում՝ ըստ նախագծի,

  • քառակուսի խողովակների դեպքում ծռման հարթությունները կարող են միմյանց նկատմամբ կազմել 90° անկյուն։

Ճշգրտություն

  • ծռման անկյան թույլատրելի շեղում՝ ±3°

  • սերիական պատվերի դեպքում բազմակի ծռվածք ունեցող դետալի առաջին և վերջին թևերի չափերի կրկնելիություն՝ մոտ ±2 մմ

Շառավիղը ֆիքսված է, սակայն նյութի հատկություններից և դրա դեֆորմացիայից կախված կարող է առաջանալ մի քանի միլիմետր շեղում։ Առաջին նմուշների դեպքում չափային շեղումները կարող են ավելի մեծ լինել, իսկ սերիական արտադրության ընթացքում չափերը կայունացվում են։

Դեֆորմացիայի վերահսկում

Բարակ պատով կլոր խողովակների ծռման ժամանակ կիրառում ենք ներքին դոռն, որն օգնում է պահպանել խողովակի ձևը։ Կլոր խողովակի արտաքին մակերեսին հետքեր չեն մնում։

Քառակուսի խողովակների դեպքում արտաքին պատի վրա կարող է լինել նվազագույն, ընդունելի դեֆորմացիա, իսկ ներքին պատի վրա՝ ծռման գիծ։ Սա  օգնում է խուսափել այլ անցանկալի դեֆորմացիաներից։

Կարևոր է, որ խողովակի իրական չափը համապատասխանի անվանական չափին։ Օրինակ՝ Ø21 մմ ռոլիկի համար 20 մմ կամ 22 մմ իրական տրամագծով խողովակը կարող է այլ կերպ դեֆորմացվել։

Նվազագույն ուղիղ հատվածներ

Մինչև առաջին ծռումը պահանջվող նվազագույն ուղիղ հատվածը.

  • Ø21 մմ և 25 × 25 մմ խողովակների համար՝ 60 մմ

  • 40 × 40 մմ խողովակի համար՝ 100 մմ

Վերջին ծռումից հետո պահանջվող ուղիղ հատվածը մոտ 300 մմ է, սակայն վերջնական հնարավորությունը կախված է դետալի ձևից։

Ինչ ուղարկել հաշվարկի համար

Նախընտրելի է ուղարկել SolidWorks կամ այլ 3D մոդել, որտեղ նշված են.

  • վերջնական չափերը

  • ծռման անկյունները

  • պտտման անկյունները, եթե ծռումները տարբեր հարթություններում են

Կարող եք ուղարկել նաև չափագրված էսքիզ։ Եթե ունեք միայն գաղափար կամ նկար, մեր թիմը կարող է ստուգել իրագործելիությունը և պատրաստել արտադրական գծագիր։

Լրացուցիչ աշխատանքներ

Կարող եք բերել արդեն կտրված խողովակները կամ պատվիրել կտրումը մեզ մոտ։ Կատարում ենք նաև եռակցում, հավաքում և այլ անհրաժեշտ մշակումներ։ Օրինակ՝ աթոռի կարկասի համար կարող ենք կտրել, ծռել, հավաքել և եռակցել բոլոր դետալները։

Գին և պատվերի պայմաններ

Գնի վրա հիմնականում ազդում են պատվերի քանակը, նյութը, ծռվածքների քանակը և անհրաժեշտ լրացուցիչ մշակումները։ Միայն մեկ դետալի պատվեր չենք ընդունում, սակայն սերիական պատվերի նմուշը կարող ենք քննարկել։

Առաջարկ ստանալու համար ուղարկեք ֆայլ կամ էսքիզ, նշեք խողովակի նյութը, չափը, պատի հաստությունը, քանակը և պահանջվող լրացուցիչ աշխատանքները։

CNC խողովակների ծռում | Կլոր և քառակուսի խողովակներ | Contour

Հետադարձ կապ մեզ հետ

Անուն Ազգանուն (Պարտադիր)
Էլ․ հասցե (Պարտադիր)
Հեռախոսահամար
Ընկերություն
Նկարագրություն
Ֆայլ
Ֆայլ չի ընտրվել