Պրոեկտի նկարագրություն
Կրակի կառավարման կատարյալ արվեստը
Մեր արտադրած պրոֆեսիոնալ Բասկյան գրիլը (Պարիլյա) նախագծված է նրանց համար, ովքեր գնահատում են ածխի վրա պատրաստվող ուտեստների անթերի որակը։ Սա բացօթյա կամ ռեստորանային խոհանոցի հզոր գործիք է, որի գլխավոր առանձնահատկությունը բարձրության ճշգրիտ կարգավորման մեխանիզմն է։
Հատուկ մեխանիզմի շնորհիվ՝ պտտելով թափանիվը դուք կարող եք հեշտությամբ բարձրացնել կամ իջեցնել գրիլի ճաղավանդակը՝ վայրկյանների ընթացքում ստանալով անհրաժեշտ ջերմաստիճանը յուրաքանչյուր մթերքի համար։
Բարձրության սահուն կարգավորում. Թափանիվով աշխատող մեխանիզմը թույլ է տալիս հեռացնել կամ մոտեցնել միսը կրակին՝ ճիշտ ջերմաստիճանին հասնելու համար։
Ճարպի հեռացման համակարգ. Թեք ճաղավանդակներն ուղղորդում են հալվող ճարպը դեպի հատուկ հավաքող աման՝ բացառելով կայծերի և կտրուկ բռնկումների առաջացումը։
Անզիջում ամրություն. Պատրաստված է հաստ և հրակայուն չժանգոտող պողպատից, որը երաշխավորում է երկար տարիների անխափան աշխատանք նույնիսկ ամենածանրաբեռնված ռեստորաններում։
Բնութագրեր
- Չափսեր
- Աշխատաքնային դաշտի չափսը 760x500մմ
- Տեխնոլոգիա
- Լազերային կտրում, Թիթեղների ծռում, Լազերային եռակցում, Մշակված մասերի փայլեցում
Աշխատանքի արդյունքը
- Պատրաստի արտադրանքը համապատասխանում է հաճախորդի տեխնիկական պահանջներին
- Ճշգրիտ մշակում և դետալների կոկիկ իրականացում
- Պրոեկտն իրականացվել է պրոֆեսիոնալ աջակցությամբ բոլոր փուլերում
Այլ իրականացված պրոեկտներ
Ցանկանու՞մ եք իրականացնել նման պրոեկտ
Կապվեք մեզ հետ՝ քննարկելու առաջադրանքը, նյութերը, ժամկետները և տեխնիկական պահանջները։









