Contour

Իրականացված Պրոեկտներ

Դրոշակաձողի հիմքի անկերային մետաղական կոնստրուկցիա

ՏեխնոլոգիաԼազերային կտրում, Մետաղական ձողի վալցում, Հավաքում և եռակցում
Քննարկել նման պրոեկտ

Պրոեկտի նկարագրություն

Պատրաստել ենք դրոշակաձողի ամրացման համար նախատեսված մետաղական անկերային կոնստրուկցիա։ Կոնստրուկցիան տեղադրվում է նախապես պատրաստված փոսի մեջ և բետոնապատվում՝ ձևավորելով դրոշակաձողի ամուր և հուսալի հիմքը։ Բետոնից վեր մնացող պարուրակավոր հատվածների վրա հետագայում տեղադրվում և մանեկներով ամրացվում է դրոշակաձողի հիմքը։

Կոնստրուկցիայի կառուցվածքը

Հիմնական կրող տարրերը պատրաստված են Ø25 մմ պողպատե կլոր ձողերից։

Յուրաքանչյուր ձողի մի ծայրին հանվել է պարուրակ՝ դրոշակաձողի հետագա ամրացման համար, իսկ մյուս ծայրը ծռվել է նախագծով նախատեսված ձևով 200մմ շառավղով։ Ծռված հատվածը բետոնի մեջ ապահովում է անկերային համակարգի հուսալի ամրացումը։

Կոնստրուկցիայի հարթակը կտվել է պողպատյա թիթեղից և CNC լազերային հաստոցով։

Արտադրական գործընթացը

Կոնստրուկցիայի պատրաստման ընթացքում իրականացվել են մի քանի մետաղամշակման գործողություններ՝

  • տարրերի հավաքում և եռակցում,

Ծռված ձողերը եռակցվել են ինչպես հարթակին, այնպես էլ անհրաժեշտ հատվածներում միմյանց հետ՝ ձևավորելով մեկ ամբողջական և կոշտ անկերային կոնստրուկցիա։

Ինչպես է աշխատում անկերային հիմքը

Պատրաստի մետաղական կոնստրուկցիան տեղադրվում է հիմքի համար նախատեսված փոսի մեջ, որից հետո ամբողջ ստորին հատվածը բետոնապատվում է։

Պարուրակավոր ձողերի վերին հատվածները մնում են բետոնի մակերևույթից բարձր։ Բետոնի կարծրացումից հետո դրանց վրա տեղադրվում է դրոշակաձողի հենարանային մասը և ամրացվում մանեկներով։

Այս կառուցվածքը թույլ է տալիս ապահովել դրոշակաձողի կայուն ամրացում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ապամոնտաժել կամ փոխարինել ձողը՝ առանց բետոնե հիմքը քանդելու։

Արդյունքում պատրաստվել է բետոնե հիմքի մեջ տեղադրվող ամբողջական մետաղական անկերային համակարգ, որը նախատեսված է դրոշակաձողի հուսալի ամրացման և շահագործման ընթացքում առաջացող մեխանիկական բեռների փոխանցման համար։

Contour-ը կարող է պատրաստել նմանատիպ անկերային հանգույցներ, ներկառուցվող մետաղական դետալներ և այլ եռակցված կոնստրուկցիաներ՝ ըստ անհատական նախագծի, գծագրի կամ պատվիրատուի տրամադրած չափերի։

Բնութագրեր

Տեխնոլոգիա
Լազերային կտրում, Մետաղական ձողի վալցում, Հավաքում և եռակցում

Աշխատանքի արդյունքը

  • Պատրաստի արտադրանքը համապատասխանում է հաճախորդի տեխնիկական պահանջներին
  • Ճշգրիտ մշակում և դետալների կոկիկ իրականացում
  • Պրոեկտն իրականացվել է պրոֆեսիոնալ աջակցությամբ բոլոր փուլերում

Ցանկանու՞մ եք իրականացնել նման պրոեկտ

Կապվեք մեզ հետ՝ քննարկելու առաջադրանքը, նյութերը, ժամկետները և տեխնիկական պահանջները։

Հետադարձ կապ մեզ հետ

Անուն Ազգանուն (Պարտադիր)
Էլ․ հասցե (Պարտադիր)
Հեռախոսահամար
Ընկերություն
Նկարագրություն
Ֆայլ
Ֆայլ չի ընտրվել