Պրոեկտի նկարագրություն
Պատրաստել ենք մայթին տեղադրվող ծառափոսի մետաղական ծածկ՝ 5 մմ հաստությամբ պողպատից։ Կոնստրուկցիան նախատեսված է ծառի շուրջ տարածքը ծածկելու և մայթին կոկիկ տեսք հաղորդելու համար։
Ծածկը պատրաստվել է կոնկրետ տեղամասի չափագրումների հիման վրա, հնարավոր է արտադրել նմանատիպ կոնստրուկցիաներ տարբեր չափերի և ցանկացած ձևի ծառափոսերի համար։
Կոնստրուկցիայի կառուցվածքը
Ծառափոսի արտաքին տեսանելի հատվածը պատրաստված է 5 մմ հաստությամբ պողպատե թիթեղից և բաղկացած է երկու առանձին կեսերից։
Կոնստրուկցիայի երկու մասից բաղկացած լինելը հատկապես կարևոր է հետագա շահագործման ժամանակ։ Անհրաժեշտության դեպքում երկու կեսերը հնարավոր է առանձին հանել առանց հատուկ գործիքներկ կիրառության՝ ծառին, հողին կամ ծառափոսի ներքին հատվածին հասանելիություն ստանալու համար, իսկ աշխատանքների ավարտից հետո կրկին տեղադրել։
Ծածկի տակ պատրաստվել է լրացուցիչ մետաղական կրող կարկաս, որը մեծացնում է կոնստրուկցիայի ամրությունն և ծածկը չի ճկվում ծանրությն տակ։
Անհատական դիզայն և լազերային կտրում
Ծածկի բոլոր հիմնական թիթեղյա տարրերը կտրվել են CNC լազերային կտրման միջոցով։
Տվյալ նախագծի դեպքում մակերեսի նախշը կտրվել է քաղաքապետարանի կողմից սահմանված դիզայնի համաձայն։ Լազերային կտրումը հնարավորություն է տալիս ծածկը պատրաստել ոչ միայն ստանդարտ նախշով , այլ ցանկացած դիզայնով։
Հնարավոր է պատրաստել ծառափոսի մետաղական ծածկ՝
տարբեր երկրաչափական ձևերով,
անհատական նախշերով և դեկորատիվ կտրվածքներով,
պատվիրատուի տրամադրած դիզայնով,
ընկերության անվան կամ լոգոտիպի ինտեգրմամբ։
Այսպիսով, ծառափոսի ծածկը կարող է կատարել ոչ միայն գործնական, այլև դեկորատիվ և բրենդային գործառույթ։
Արտադրական գործընթացը
Նախագծի իրականացման ընթացքում կատարվել են՝
տեղամասի չափագրում,
կոնստրուկցիայի պատրաստում ըստ իրական չափերի,
5 մմ պողպատե թիթեղների CNC լազերային կտրում,
մակերեսի ներկում,
պատրաստի կոնստրուկցիայի տեղադրում։
Չափագրումից մինչև վերջնական տեղադրում ամբողջ աշխատանքը կատարվել է՝ հաշվի առնելով կոնկրետ ծառափոսի ձևը, չափերը և տեղադրման պայմանները։
Արդյունքը
Արդյունքում պատրաստվել է ամուր, սպասարկման համար հարմար և շրջակա տարածքի դիզայնին համապատասխանող ծառափոսի մետաղական ծածկ։
Contour-ը կարող է պատրաստել նմանատիպ ծառափոսի մետաղական ծածկեր ըստ անհատական չափերի և նախագծի՝ տարբեր ձևերով, չափերով և դիզայնով։ Հնարավոր է պատրաստել ինչպես պարզ ֆունկցիոնալ տարբերակներ, այնպես էլ դեկորատիվ լուծումներ՝ անհատական նախշերով, գրություններով կամ պատվիրատուի լոգոտիպով։
Բնութագրեր
- Տեխնոլոգիա
- Լազերային կտրում, Հավաքում և եռակցում
Աշխատանքի արդյունքը
- Պատրաստի արտադրանքը համապատասխանում է հաճախորդի տեխնիկական պահանջներին
- Ճշգրիտ մշակում և դետալների կոկիկ իրականացում
- Պրոեկտն իրականացվել է պրոֆեսիոնալ աջակցությամբ բոլոր փուլերում
Այլ իրականացված պրոեկտներ
Ցանկանու՞մ եք իրականացնել նման պրոեկտ
Կապվեք մեզ հետ՝ քննարկելու առաջադրանքը, նյութերը, ժամկետները և տեխնիկական պահանջները։










