Contour

Իրականացված Պրոեկտներ

Դիզայներական կախովի լուսատուների պատրաստում

ՉափսերØ350–750 մմ տրամագծով և 900 մմ բարձրությամբ
ՏեխնոլոգիաԼազերային կտրում, Թիթեղների ծռում, Թիթեղների Վալցում, Լազերային եռակցում
Քննարկել նման պրոեկտ

Պրոեկտի նկարագրություն

Պատրաստել ենք 9 դիզայներական կախովի լուսատու՝ պատվիրատուի տրամադրած նախագծի և ինտերիերի դիզայնի համաձայն։ Լուսատուները նախատեսված էին գրասենյակային տարածքի համար և տարբերվում էին չափերով՝ մոտավորապես Ø350–750 մմ տրամագծով և 900 մմ բարձրությամբ։

Նախագծի հիմնական խնդիրը մեծ չափերի լուսատուների համար հնարավորինս թեթև, բայց միևնույն ժամանակ կոշտ և հուսալի մետաղական կարկաս պատրաստելն էր՝ պահպանելով դիզայների սահմանած արտաքին տեսքը։

Կոնստրուկցիայի կառուցվածքը

Լուսատուների ներքին կրող կարկասի համար պողպատե թիթեղից լազերային կտրմամբ և CNC ծռող հաստոցով պատրաստվել են անհրաժեշտ պրոֆիլները, որոնք այնուհետև հավաքվել են մեկ ամբողջական թեթև մետաղական կոնստրուկցիայի մեջ։

Լուսատուի գլանաձև արտաքին հատվածը պատրաստվել է վալցված մետաղական թիթեղից։ Բոլոր գլանաձև դետալները վալցվել են մեր արտադրամասում և միացվել ընդհանուր կարկասին։

LED ժապավենի տեղադրման համար նախատեսվել է 2 մմ հաստությամբ ալյումինե թիթեղ, որն ապահովում է լուսադիոդային ժապավենից առաջացող ջերմության արդյունավետ փոխանցումն ու հովացումը։

Լուսատուի ստորին լուսարձակող հատվածը փակվել է լուսաթափանց օրգանական ապակիով, որը ծառայում է որպես լուսադիֆուզոր և ապահովում ավելի հավասարաչափ լուսաբաշխում։

Արտաքին դիզայն

Պատվիրատուի դիզայնի համաձայն մետաղական գլանաձև հատվածներըծծի վրա կտոր ենք քաշել։

Այսպիսի կառուցվածքը թույլ է տալիս համատեղել մետաղական կարկասի ամրությունը և ինտերիերին համապատասխան փափուկ արտաքին տեսքը։

Արտադրական գործընթացը

Նախագծի իրականացման ընթացքում կատարվել են՝

Լուսատուների տեղադրումը և LED համակարգի մոնտաժը տվյալ նախագծում իրականացվել է պատվիրատու շինարարական կազմակերպության կողմից։ Անհրաժեշտության դեպքում նմանատիպ նախագծերում հնարավոր է նաև լուսավորման համակարգի ամբողջական հավաքում և տեղադրում։

Արդյունքը

Արդյունքում պատրաստվել է 9 անհատական դիզայներական կախովի լուսատու, որոնք համապատասխանել են պատվիրատուի ներկայացրած նախագծին և գրասենյակի ինտերիերի ընդհանուր ձևավորմանը։

Contour-ը կարող է պատրաստել նմանատիպ դիզայներական լուսատուներ ըստ անհատական նախագծի՝ տարբեր չափերով, ձևերով և նյութերի համադրությամբ։ Հնարավոր է իրականացնել ինչպես առանձին լուսատուների, այնպես էլ ամբողջական սերիաների արտադրություն՝ ինտերիերի դիզայներների, ճարտարապետների և շինարարական կազմակերպությունների համար։

Բնութագրեր

Չափսեր
Ø350–750 մմ տրամագծով և 900 մմ բարձրությամբ
Տեխնոլոգիա
Լազերային կտրում, Թիթեղների ծռում, Թիթեղների Վալցում, Լազերային եռակցում

Աշխատանքի արդյունքը

  • Պատրաստի արտադրանքը համապատասխանում է հաճախորդի տեխնիկական պահանջներին
  • Ճշգրիտ մշակում և դետալների կոկիկ իրականացում
  • Պրոեկտն իրականացվել է պրոֆեսիոնալ աջակցությամբ բոլոր փուլերում

Ցանկանու՞մ եք իրականացնել նման պրոեկտ

Կապվեք մեզ հետ՝ քննարկելու առաջադրանքը, նյութերը, ժամկետները և տեխնիկական պահանջները։

Հետադարձ կապ մեզ հետ

Անուն Ազգանուն (Պարտադիր)
Էլ․ հասցե (Պարտադիր)
Հեռախոսահամար
Ընկերություն
Նկարագրություն
Ֆայլ
Ֆայլ չի ընտրվել